Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Թրամփն ու Մասկը հաշտվել են․ հայտնի է պատճառը

Թրամփն ու Մասկը հաշտվել են․ հայտնի է պատճառը

Sat, 15 Aug 2026 15:00:57 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը հաշտվել են։ Պատճառը քաղաքական է։ Բանն այն է, որ առաջիկա նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Մասկը աջակցելու է Հանրապետական կուսակցությանը։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։ Մասկը, հոդվածի համաձայն, հասկացրել է, որ մտադրություն ունի 100 միլիոն դոլար ծախսել ընտրությունների մասնակցությունը խթանելու համար, որպեսզի օգնի Հանրապետական կուսակցությանը պահպանել Կոնգրեսի նկատմամբ վերահսկողությունը։ Նրանց հաշտվելուն նպաստել է նաեւ պահպանողական ակտիվիստ Չարլի Կըրկի եղերական մահը։ Վերջինս մի քանի ամիս շարունակ քայլեր է ձեռնարկել Թրամփին ու Մասկին հաշտեցնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ում է հարգում Թրամփը օտարերկրյա առաջնորդներից

Ում է հարգում Թրամփը օտարերկրյա առաջնորդներից Mon, 22 Jun 2026 17:30:41 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ …