Շաբաթ , 15 Օգոստոսի 2026

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում

Sat, 15 Aug 2026 15:15:03 +0400


«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Պոտսդամի կլիմայական փոփոխությունների հետազոտությունների ինստիտուտի (PIK) նոր վերլուծության համաձայն՝ մոտավորապես 2015 թվականից գլոբալ տաքացման տեմպերն արագացել են։ Բնական ջերմաստիճանային տատանումների ազդեցությունը բացառելուց հետո հետազոտողները ստացել են առաջին վիճակագրորեն նշանակալի ապացույցը, որ մոլորակի երկարաժամկետ տաքացման տեմպն իսկապես աճում է։

Վերջին տասնամյակում Երկրի գլոբալ միջին ջերմաստիճանը, կախված օգտագործվող տվյալների բազայից, յուրաքանչյուր տասնամյակի հաշվով բարձրացել է մոտ 0,35 °C-ով։ Համեմատության համար՝ 1970–2015 թվականներին տաքացման միջին տեմպը յուրաքանչյուր տասնամյակում կազմել է 0,2 °C-ից փոքր-ինչ պակաս։
Վերջին տասնամյակում գլոբալ տաքացման տեմպն ավելի բարձր է եղել, քան ցանկացած այլ տասնամյակում՝ սկսած 1880 թվականից, երբ սկսվել են օդի ջերմաստիճանի գործիքային դիտարկումները»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ

Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Mon, 04 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով