Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

Հոկտեմբերին երկու շաբաթ դաս չի լինի

Հոկտեմբերին երկու շաբաթ դաս չի լինի

Tue, 18 Aug 2026 11:44:33 +0400


Երևանի դպրոցներում աշնանը ուսումնական գործընթացը կկազմակերպվի փոփոխված գրաֆիկով՝ պայմանավորված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի անցկացմամբ։

Համաժողովի անցկացման շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվի։ Փոխարենը՝ սեպտեմբերի 15-ից սկսած՝ հինգ շաբաթ շարունակ, Երևանի դպրոցները կաշխատեն նաև շաբաթ օրերին։ Փոփոխված ռեժիմի արդյունքում աշակերտների աշնանային արձակուրդը կերկարաձգվի։

Հոկտեմբերին նախատեսվում է երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ սովորաբար սահմանված մեկ շաբաթվա փոխարեն։ COP17-ը Երևանում կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երևանի կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը

Երևանի կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Sat, 01 Aug 2026 10:16:40 …