Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Արհեստական բանականությունն ու զանգվածային ոչնչացման զենքը․ ԱՄՆ-ում անհանգիստ են

Արհեստական բանականությունն ու զանգվածային ոչնչացման զենքը․ ԱՄՆ-ում անհանգիստ են

Wed, 19 Aug 2026 21:00:08 +0400


Ամերիկյան վարչակազմում անհանգիստ են, եւ կարծում են, որ աստիճանաբար ավելանում է ռիսկը՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների՝ զանգվածային ոչնչացման զենքերի ստեղծման, մասնավորապես՝ կենսաբանական զենքի ստեղծման մեջ օգտագործելու հետ կապված։ Այս մասին գրում է The Washington Post պարբերականը։ Ըստ հրապարակման, Սպիտակ տունը ներկայումս աշխատում է կենսաբանական զենքի կիրառման կամ կենսաբանական զենքով հարձակման դիմագրավումն ամրապնդելու ուղղությամբ։ Ամերիկյան վարչակազմի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ արհեստական բանականությունը կարող է պարզեցնել մահացու պաթոգենների ստեղծման պրոցեսները։

Նշենք, որ նախագահ Թրամփը արդեն հայտարարել է, որ առկա են ռիսկեր կենսաբանական ոլորտում՝ կապված արհեստական բանականության տեխնոլոգիաների ներկայիս կտրուկ զարգացման հետ։ Թրամփը հայտարարել էր նաեւ, որ առկա են ռիսկեր՝ կապված կենսաբանական զենքի եւ արհեստական բանականության տեխնոլոգիաների հետ։ Նա ԱԲ տեխնոլոգիաները համարել էր գործիք՝ կենսաբանական բնույթի զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

20 մլն դրամ՝ հերթական միջոցառմանը․ օտարերկրյա հյուրերի ճանապարհածախսը բյուջեից են հոգացել

20 մլն դրամ՝ հերթական միջոցառմանը․ օտարերկրյա հյուրերի ճանապարհածախսը բյուջեից են հոգացել Sat, 03 Oct 2026 …