Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Քարդաշյանի նախկին ամուսինն ու Պուտինը հանդիպել ե՞ն․ Կրեմլի արձագանքը

Քարդաշյանի նախկին ամուսինն ու Պուտինը հանդիպել ե՞ն․ Կրեմլի արձագանքը

Thu, 20 Aug 2026 16:00:00 +0400


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Պուտինի և Քանյե Ուեսթի հանդիպման մասին լուրը։ Ամերիկացի ռեփերը հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում երկու համերգ կտա։

«Սա մեր գործը չէ։ Սա Մոսկոնցերտը չէ, սա նախագահի վարչակազմն է», – ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը։

Քանյե Ուեսթը ելույթ կունենա «Գազպրոմ Արենա»-ում հոկտեմբերի 10-ին և 11-ին։

Համերգի տոմսերի գինը տատանվում է 9000-ից մինչև 160,000 ռուբլի։

Ամենաէժան տոմսերը վաճառվել են մեկ ժամվա ընթացքում։ Սա համաշխարհային աստղի առաջին այցն է Ռուսաստան 2022 թվականից ի վեր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիևը գտե՞լ է Կրեմլի «թույլ» տեղը․ հուժկու գրոհ՝ նավթային օբյեկտներին

Կիևը գտե՞լ է Կրեմլի «թույլ» տեղը․ հուժկու գրոհ՝ նավթային օբյեկտներին Thu, 09 Jul 2026 14:00:31 …