Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

ԿՀՎ տնօրենը հանդիպե՞լ է Պուտինի հետ․ Կրեմլի պարզաբանումը

ԿՀՎ տնօրենը հանդիպե՞լ է Պուտինի հետ․ Կրեմլի պարզաբանումը

Wed, 26 Aug 2026 10:30:22 +0400


Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատկլիֆի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվա այցի ընթացքում նախատեսված չէր:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Իսկ The Washington Post-ին տված մեկնաբանության մեջ Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ Ռատկլիֆի այցը կապված է երկու երկրների հատուկ ծառայությունների միջև շփումների հետ: Միևնույն ժամանակ նա չի բացահայտել բանակցությունների մանրամասները և հրաժարվել է հետագա մեկնաբանություններից:

Ավելի վաղ CBS հեռուստաալիքը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, պնդում էր, որ ԿՀՎ ղեկավար Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա՝ հանդիպումներ անցկացնելու համար:

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ նա, ի թիվս այլ հանդիպումների, պետք է բանակցեր նաև Պուտինի հետ։ Ռուսական աղբյուրներն իրենց հերթին նշում էին, որ ՌԴ նախագահը հետաձգել է մեծ միջոցառումներից մեկը՝ հավանաբար ԿՀՎ ղեկավարին հանդիպելու համար։

Բացի այդ, ամերիկյան ԶԼՄ-ները նշում էին, թե Ռատկլիֆի ու ամերիկյան պատվիրակության անդամների անվտանգ այցն ապահովելու համար ԱՄՆ-ն դիմել է Ուկրաինային և խնդրել այս օրերին չհարվածել Մոսկվային, Սանկտ Պետերբուրգին և ՌԴ մյուս մարզերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Դավաճանություն է»․ Թրամփ-Պուտին գործարքը «ցնցել» է ամերիկացի գործիչներին

«Դավաճանություն է»․ Թրամփ-Պուտին գործարքը «ցնցել» է ամերիկացի գործիչներին Sun, 11 Oct 2026 17:00:43 +0400 ԱՄՆ …