Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

Ութ երկիր դատապարտել է Իսրայելի ծրագիրը

Ութ երկիր դատապարտել է Իսրայելի ծրագիրը

Sat, 22 Aug 2026 15:00:15 +0400


Ութ երկրի ԱԳ ղեկավարները դատապարտել են Իսրայելի` պաղեստինյան տարածքներում բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ քաղաքականությունը և մերժել են E1 բնակավայրի կառուցման ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարները։

«Մենք կտրականապես մերժում ենք E1 բնակավայրի ծրագիրը և դրա հետ կապված բնակեցման գործողությունները օկուպացված Արևելյան Երուսաղեմից արևելք»,- ասված է ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ։
Նախարարները դատապարտել են նաև Իսրայելի իշխանությունների աջակցությամբ իսրայելցի բնակիչների կողմից պաղեստինցիների և նրանց գույքի նկատմամբ իրականացվող բռնություններն ու խախտումները։
Նրանց գնահատմամբ՝ նման գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերը, ինչպես նաև լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային ու միջազգային խաղաղության և անվտանգության համար։

Արտգործնախարարները զգուշացրել են, որ E1 ծրագիրը վտանգավոր էսկալացիա է, քանի որ նպաստում է բնակավայրերի ընդլայնմանը և պաղեստինյան տարածքների բռնակցմանը։
Նրանք վերստին ընդգծել են, որ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն` երկու պետությունների ստեղծման մասին որոշումը շարունակում է մնալ արդար, համապարփակ և երկարատև խաղաղության հասնելու միակ կենսունակ ուղին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նեթանյահու․ Սիրիայի ավիաբազայի վրա հարձակումն ուղերձ էր Թուրքիային

Նեթանյահու․ Սիրիայի ավիաբազայի վրա հարձակումն ուղերձ էր Թուրքիային Thu, 20 Aug 2026 23:30:48 +0400 Իսրայելի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով