Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Գեներալները չեն կատարել Պուտինի պահանջը․ ISW

Գեներալները չեն կատարել Պուտինի պահանջը․ ISW

Tue, 25 Aug 2026 10:30:23 +0400


Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորականներին Դոնբասն ամբողջությամբ գրավելու 15 ժամկետ է սահմանել, սակայն Գլխավոր շտաբի գեներալները չեն կարողացել կատարել դրանցից և ոչ մեկը։

Այս մասին գրում են պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները՝ հղում անելով արևմտյան հետախուզությանը և Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությանը (ԳՀՎ)։

Reuters-ի աղբյուրների համաձայն, դեռևս անցյալ տարվա օգոստոսին բանակի հրամանատարությունը Պուտինին խոստացել էր, որ ուկրաինական ճակատը կփլուզվի մինչև հոկտեմբեր կամ նոյեմբեր, և որ Դոնեցկի մարզը վերջնականապես լիովին կգրավվի պատերազմի չորրորդ տարվա կեսերին։

2026 թվականի գարնանը, ըստ Financial Times-ի աղբյուրների, վերջնաժամկետը հետաձգվել է մինչև այս տարվա աշուն։ Ամռանը, ըստ Bloomberg-ի, զինվորականները խոստացել էին, որ Դոնբասը մինչև ձմեռ լիովին կանցնի Ռուսաստանի վերահսկողության տակ։

Այնուամենայնիվ, ISW-ի գնահատականներով, ռուսական բանակը ներկայումս վերահսկում է Դոնեցկի մարզի տարածքի միայն 79.89%-ը (21,170 քառակուսի կիլոմետր)։ Կրեմլի ռազմական նպատակները «շարունակում են մնալ իրականությունից կտրված», ըստ ինստիտուտի վերլուծաբանների։

Անցյալ տարի ռուսական բանակին հաջողվեց գրավել Ուկրաինայի տարածքի միայն 0.8%-ը, իսկ մինչև 2024 թվականը՝ միայն 0.6%-ը։ Միևնույն ժամանակ, որոշ տարածքներում Ռուսաստանի առաջխաղացման տեմպը նոր ռեկորդներ է սահմանել ժամանակակից պատերազմի ավելի քան 100 տարվա ընթացքում՝ օրական 15-70 մետր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից

14 տարվա ազատազրկում, միլիոնավոր դոլարների ունեցվածքի բռնագանձում՝ Ադրբեջանի պետական դավաճանից Wed, 28 Oct 2026 13:30:51 …