Զելենսկին պետական բարձրագույն պարգև է շնորհել Իլոն Մասկին
Wed, 26 Aug 2026 15:30:40 +0400

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ամերիկացի ձեռնարկատեր և ինժեներ Իլոն Մասկին Ազատության շքանշանով պարգևատրելու հրամանագիր։
Համապատասխան հրամանագիրը՝ թիվ 835/2026, հրապարակվել է օգոստոսի 26-ին։
Փաստաթղթի համաձայն՝ Մասկը պարգևատրվել է «մարդկային կյանքի և ազատության պաշտպանության, ինչպես նաև Ուկրաինայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ակնառու անձնական նվաճումների համար»։
Հրամանագրում Մասկը նշված է որպես ձեռնարկատեր, ինժեներ և SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն։
Ազատության շքանշանը Ուկրաինայի բարձրագույն պետական պարգևներից մեկն է։ Հրամանագիրն ուժի մեջ է մտել 2026 թվականի օգոստոսի 26-ին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր