Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Հզոր ցեխահոսը վայրկյանների ընթացքում շպրտել է մեքենաները․ զոհեր կան

Հզոր ցեխահոսը վայրկյանների ընթացքում շպրտել է մեքենաները․ զոհեր կան

Wed, 26 Aug 2026 17:30:51 +0400


Չինաստանի և Նեպալի միջև սահմանին գտնվող Գիրոնգ սահմանային անցակետում հզոր ցեխահոս է տեղի ունեցել։

Տեսախցիկները ֆիքսել են սահմանային անցակետը վայրկյանների ընթացքում ծածկող ցեխի և աղբի հեղեղը, որը տարբեր կողմեր է շպրտել մեքենաներն ու ավտոբուսները։

Նախնական տվյալներով՝ զոհվել է 8-ից 16 մարդ, իսկ հարյուրավորները համարվում են անհետ կորած, այդ թվում՝ 291 օտարերկրյա քաղաքացի։

Չինական կողմից վնասվել են ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր և կապի գծեր։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հրամայել է սկսել լայնածավալ որոնողա-փրկարարական գործողություններ։

Աղետը ազդել է նաև Նեպալի հիդրոէլեկտրակայանների ոլորտի վրա՝ վնասվել է մոտ 430 ՄՎտ հզորություն, որը կազմում է երկրի ընդհանուր հիդրոէլեկտրակայանների հզորության մոտ 12%-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում Fri, 23 Oct 2026 …