Ինչի մասին է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը
Wed, 26 Aug 2026 20:54:44 +0400

Ռոբերտ Քոչարյանի դեմ ներկայացված մեղադրանքը, ըստ նրա պաշտպանի՝ Արամ Օրբելյանի, վերաբերում է այն հանգամանքին, որ նախագահության տարիներին Քոչարյանը կատարել է իր սահմանադրական լիազորությունները՝ վավերացնելով կառավարության ընդունած որոշումները։
Օրբելյանի խոսքով՝ գործի շրջանակում անդրադարձ է կատարվում նաև տարբեր հողատարածքների, որոնք հետագայում վաճառվել են մասնավոր ընկերությունների։ Պաշտպանը պնդում է, որ այդ գործարքների և որոշումների զգալի մասի մասին Ռոբերտ Քոչարյանը տեղեկացված չի եղել։
Արամ Օրբելյանը նաև բացասական վերաբերմունք է հայտնել գործի գոյության վերաբերյալ՝ նշելով, որ իր գնահատականը վերաբերում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլև Սերժ Սարգսյանին, ինչպես նաև երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին առնչվող դրվագներին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր