Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

Ալիևը հիմա էլ ռուսներին «թշնամի» համարող մյուս նախագահին է շնորհավորում

Ալիևը հիմա էլ ռուսներին «թշնամի» համարող մյուս նախագահին է շնորհավորում

Thu, 27 Aug 2026 16:30:27 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Մոլդովայի ղեկավար Մայա Սանդուին՝ երկրի անկախության 35-ամյակի կապակցությամբ, հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։

Նամակում Իլհամ Ալիևը իր և Ադրբեջանի ժողովրդի անունից ջերմ շնորհավորանքներ է հղել Սանդուին և մոլդովական ժողովրդին՝ հայտնելով իր լավագույն մաղթանքները։

Շնորհավորական նամակում ընդգծվել է Ադրբեջանի և Մոլդովայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և համագործակցության հաջող զարգացումը։

Ալիևը վստահություն է հայտնել, որ կապերի համապարփակ զարգացման և համագործակցության խորացման համատեղ ջանքերը կշարունակվեն նաև ապագայում՝ համաձայն երկու ժողովուրդների կամքի, որոնք կապված են բարեկամության կապերով։

Նշենք, որ Ռուսաստանի և Մոլդովայի հարաբերությունները մեղմ ասած ոչ բարեկամական են քաղաքական դրդապատճառներով, հատկապես՝ Գագաուզիայի ինքնավարության հետ կապված։ Այս իմաստով ուշագրավ է, որ Ադրբեջանի ղեկավարը շարունակում է դեմոնստրատիվ հակառուսականություն դրսևորել, այդ թվում՝ նմանատիպ ուղերձների մակարդակով, այն դեպքում, երբ Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են։

Հիշեցնենք, այս շաբաթ, Ուկրաինայի Անկախության տոնի առթիվ Ալիևը շնորհավորել էր Վլադիմիր Զելենսկուն և հավաստիացրել, որ Բաքուն շարունակելու է աջակցել Կիևին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանի գյուղերից մեկում հարսը ծեծել է սկեսրոջը

Ադրբեջանի գյուղերից մեկում հարսը ծեծել է սկեսրոջը Wed, 26 Aug 2026 18:00:24 +0400 Ադրբեջանի շրջաններից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով