Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

Իլոն Մասկի ընկերությունը նոր տիեզերակայան կկառուցի

Իլոն Մասկի ընկերությունը նոր տիեզերակայան կկառուցի

Thu, 27 Aug 2026 22:30:12 +0400


Իլոն Մասկի SpaceX ընկերությունը հայտարարել է ԱՄՆ Լուիզիանա նահանգում մեծ չափեր ունեցող նոր տիեզերակայան կառուցելու մասին։ Տիեզերակայանը կունենա Starbase Louisiana անվանումը։ Այն կլինի SpaceX-ի՝ թվով հինգերորդ տիեզերակայանը։ Նախագծի արժեքը կազմում է 100 միլիարդ դոլար։ Համապատասխան պայմանագիրը նահանգային իշխանությունների հետ արդեն ստորագրվել է։ Նահանգի պատմության մեջ այն կդառնա խոշորագույն նմանատիպ նախագիծը։

Կառուցման աշխատանքները կմեկնարկեն 27 թվականին։ Առաջին փորձարարական թռիչքը կիրականացվի 29 թվականին։ Տիեզերակայանը լիարժեք կսկսի գործել 2030 թվականին։ Տիեզերակայանը կունենա արբանյակների եւ հրթիռների արձակման հինգ մեկնարկային հարթակ, էլեկտրակայան, խորջրյա նավահանգիստ, որով սարքավորումները ծովային ճանապարհով կհասցվեն շինհրապարակ, օդանավակայան, բնակելի թաղամասներ՝ աշխատակիցների եւ նրանց ընտանիքների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՐՄԵԴ-ն արձագանքել է մեր հրապարակմանը

ԱՐՄԵԴ-ն արձագանքել է մեր հրապարակմանը Tue, 25 Aug 2026 19:45:34 +0400 Այսօր մենք հրապարակում ունեինք` …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով