Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Միս Ռուսաստանը խմած մեքենա է վարել` բռնվել

Միս Ռուսաստանը խմած մեքենա է վարել` բռնվել

Thu, 27 Aug 2026 23:45:20 +0400


Ռուսաստանի Կրասնոգորսկի դատարանը մեղադրական վճիռ է կայացրել «Միս Ռուսաստան 2010» գեղեցկության մրցույթի հաղթող Վերոնիկա Դրեմլյուգայի նկատմամբ՝ մեղավոր ճանաչելով ալկոհոլային խմիչքի ազդեցության ներքո երկրորդ անգամ մեքենա վարելու մեջ։

Դատարանը որոշել է բռնագրավել նրա Porsche Cayenne ավտոմեքենան եւ նշանակել 350 ժամ հարկադիր պարտադիր աշխատանք։ Դրեմլյուգան, համաձայն դատական փաստաթղթերի, նախկինում էլ է վարչական պատասխանատվության ենթարկվել հարբած վիճակում մեքենա վարելու մեջ։ Այժմյան դատավճիռը առաջինը չէ նրա համար։ Դրեմլյուգան «Միս Ռուսաստան» է ճանաչվել 2010 թվականին ամուսնացած կանանց կատեգորիայում։ Անցյալ տարի էլ զրկվել է վարորդական իրավունքից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նրա համար Նոր կտակարանից ավելի կարեւոր է Ալմա Աթայի հռչակագիրը

«Հրապարակ»․ Նրա համար Նոր կտակարանից ավելի կարեւոր է Ալմա Աթայի հռչակագիրը Tue, 13 Oct 2026 …