Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Փնտրում են 50+ տարիքային խմբի ուղեկցորդների

Փնտրում են 50+ տարիքային խմբի ուղեկցորդների

Fri, 28 Aug 2026 00:30:12 +0400


Բրիտանական EasyJet բյուջետային ավիաընկերությունը ընդլայնում է իր ուղեկցորդների թիմը՝ փնտրելով 50+ տարիքային խմբի ուղեկցորդների։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։ Ընկերությունը հայտարարել է, որ իր համար կարեւոր են ուղեկցորդների հմտություններն ու փորձառությունը։ Նշվում է, որ 22 թվականից ի վեր, այդ տարիքային խմբի ուղեկցորդների թիվը EasyJet-ում ավելացել է 127 տոկոսով։ 60+ տարիքային խմբի աշխատակիցների թիվը կրկնապատկվել է։ Սեպտեմբերին սպասվում է, որ ընկերությունը մի քանի հարյուր նոր հաիստք կստեղծի 50+ տարիքային խմբի մարդկանց համար, այդ թվում նաեւ՝ ովքեր ցանկանում են փոխել մասնագիտությունն ու թոշակառու լինելուց հոգնել են եւ ուզում են վերադառնալ աշխատանքի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով