Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են

«Հրապարակ»․ ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են

Tue, 01 Sep 2026 08:05:14 +0400


Աշնանը 46 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: Հունիսի 7-ի ընտրություններում կասկածելի հաղթանակով դիրքերն ամրապնդած ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ եւ տեղերում իշխանություն վերցնել:

Ընդդիմությունը բազմիցս հայտարարել էր ՏԻՄ աշնանային ընտրություններին մասնակցելու մասին, հատկապես մարտական էր տրամադրված «Ուժեղ Հայաստանը», որը մարզերում բավականին ձայներ է տարել եւ կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել գործող իշխանության համար: Բայց մենք տեղեկացանք, որ բավականին խոչընդոտներ են ծագել այդ ճանապարհին. Փաշինյանի ծավալած քրեական հետապնդումները, մարդկանց ունեցվածքը խլելու ապօրինի գործընթացները վախեցրել են մարդկանց եւ թեկնածուներ գտնելու դժվարություններ առաջացրել, հատկապես համայնքապետերի թեկնածուներ գտնելն է շատ բարդացել: Մարդիկ չեն հավատում, որ հնարավոր է հաղթել, իսկ հաղթելու դեպքում` բանտում չհայտնվել կամ չզրկվել ունեցվածքից ու աշխատատեղից, ուստի խուսափում են առաջադրվելուց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու

«Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու Sat, 29 Aug 2026 08:00:48 +0400 Ինչպես մի շարք համայնքներում, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով