Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

«Ռուսական երկաթուղիները» բաց են Հայաստանի հետ երկխոսության համար. ռուս պաշտոնյա

«Ռուսական երկաթուղիները» բաց են Հայաստանի հետ երկխոսության համար. ռուս պաշտոնյա

Tue, 01 Sep 2026 15:53:14 +0400


«Ռուսական երկաթուղիները» կատարում են Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը և բաց են տարբեր հարցերի և առաջարկների շուրջ երկխոսության համար, «Իզվեստիա»-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է հոլդինգի ղեկավար Օլեգ Բելոզյորովը։

Նա ընդգծել է, որ «Ռուսական երկաթուղիները» մշտական ​​կապի մեջ են հայ գործընկերների հետ և իրենց կողմից բավական ուշադիր են մոտենում համատեղ ակտերի հիման վրա գործող պայմանագրի բոլոր կետերի կատարման հարցում։

«Համապատասխանաբար, առաջանում են տարբեր հարցեր և առաջարկներ, որոնք մենք համատեղ քննարկում և կոնկրետ գործողություններ ենք ուրվագծում։ Տարբեր հարցեր կան, որոնք մեզ տալիս են մեր հայ գործընկերները։ Մենք բաց ենք երկխոսության համար», – ասել է Բելոզյորովը։

Հիշեցնենք` Հայաստանի երկաթուղիների կառավարման գործող ռուսական կոնցեսիայի վերանայման թեման ծագեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին երկաթուղային հատվածների վերականգնման ծրագրերի ֆոնին: Օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է դրանց վերակառուցումն իրականացնել Հայաստանի հաշվին։

Ավելի ուշ Փաշինյանը Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ երրորդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը կարևոր դեր կարող է ունենալ Հայաստանի անկախության ամրապնդման գործում

Իրանը կարևոր դեր կարող է ունենալ Հայաստանի անկախության ամրապնդման գործում Tue, 01 Sep 2026 16:02:27 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով