Որոնում են սողանքի տակ մնացած ոսկով լի չհրկիզվող պահարանները
Wed, 02 Sep 2026 22:00:23 +0400

Նեպալի ոստիկանությունը, այդ երկրին օգոստոսի 26-ին պատուհասած հեղեղումների հետեւանքով առաջացած սողանքների պատճառով անհետ կորած հարյուրավոր մարդկանց որոնումների հետ մեկտեղ, որոնում են նաեւ ոսկով եւ կանխիկ գումարով լցված չհրկիզվող պահարանները, որոնք եւս սողանքի տակ են մնացել աղետի գոտում։ Չհրկիզվող պահարանները պատկանում են այդ երկրում գործող ավելի քան քսան բանկի։ Այս մասին հայտնում է The Times of India պարբերականը։
Համաձայն հրապարակման, որոշ շրջաններում եղած չհրկիզվող պահարաններում առկա են ահռելի քանակությամբ կանխիկ դրամական միջոցներ, ոսկեղեն եւ այլ թանկարժեք իրեր։ Ոստիկանները հայտնել են, որ հեղեղումներից հետո ստեղծված բարդ իրավիճակում առաջնային խնդիր է որոնել անհետ կորած մարդկանց։ Սակայն միաժամանակ պետք է պահպանվի նաեւ կարգուկանոնը տուժած շրջաններում։ Արդեն եղել են դեպքեր, երբ այդ չհրկիզվող պահարաններից որոշները հայտնաբերվել են, կոտրվել ու պարունակած գումարը եւ արժեքավոր իրերը կողոպտվել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր