Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Կրթվեցին` կարող են կառավարե՞լ

Կրթվեցին` կարող են կառավարե՞լ

Fri, 04 Sep 2026 09:00:25 +0400


Մենք ինչքան շատ ենք խոսում իրավապահ համակարգի գործառույթներին միջամտելու անթույլատրելիության մասին, Նիկոլ Փաշինյանն այնքան ավելի հաճախ է միջամտում եւ այնքան ավելի անթույլատրելի հայտարարություններ է անում: Նա արդեն դատաբժիշկ է եւ կարող է որոշել՝ Գագիկ Խաչատրյանն իրական հիվա՞նդ է, թե՞ սիմուլյանտ: Նա քննիչ է եւ կարող է որոշել, թե ովքեր են թալանել պետական գանձարանը եւ ինչ չափով: Նաեւ դատավոր է` կարող է որոշել, թե ում ինչքան պատիժ է հասնում, եւ ով ինչքան պետք է «նստի»:

Նա գիտի նաեւ, թե ամբողջ ժողովուրդն ինչ կարծիքի է եւ ինչ է ուզում, ամենակարեւորը` ում է ուզում բանտում տեսնել: Իրականում, իր ասած այդ «ժողովուրդը», որը մի քանի հազար մարդ է երեւի` երկրով մեկ, կուրախանա ցանկացած մեկի «նստելով», եւ համոզված եղեք` ամենից շատ կհրճվեն, եթե հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը հայտնվի ճաղերի ետեւում: Ժողովրդի իրավագիտակցության մակարդակը շատ ցածր է: Նման զանգված կա ցանկացած երկրում, բայց ոչ մի երկրում իշխանությունը չի հենվում նրանց գիտելիքների, կարծիքի ու ցանկությունների վրա, չի առաջնորդվում նրանց կամքով, հակառակը` փորձում է այդ զանգվածին կրթել, դաստիարակել, բարձրացնել: Ի դեպ, հենց նրանց կրթելու առաքելությունն էին ժամանակին ստանձնել նաեւ Փաշինյանն ու իր կինը` կոչ էին անում սովորել, գիրք կարդալ:

Հիմա ի՞նչ` կարդացին ու կրթվեցին եւ կարող են նաեւ երկիր կառավարե՞լ: Նիկոլ Փաշինյանը մեկ այլ` ավելի վատ բան էլ է անում` խրախուսում է իր ապօրինի հրահանգները կատարողներին, սադիստներին, բռնարարներին: Մինչ իր կինը պայքարում է կանանց նկատմամբ բռնության դեմ, ինքը կոչ է անում բռնություն կիրառել հարուստների, նախկին պաշտոնյաների նկատմամբ եւ անգամ հիվանդ մարդու հանդեպ բռնությունն է արդարացնում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

COVID-19-ի նման նոր համավարակ կարող է բռնկվել․ նախազգուշացում

COVID-19-ի նման նոր համավարակ կարող է բռնկվել․ նախազգուշացում Sat, 26 Sep 2026 20:30:13 +0400 Նոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով