Այս պահին պաշտոնական պատասխան չկա Վարդանյանի կնոջ խնդրանքի հետ կապված
Fri, 04 Sep 2026 12:16:24 +0400

Հայաստանի Հանրապետությունը դեռևս պաշտոնական դիրքորոշում չի հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ Բաքու նախատեսվող պատվիրակության այցի կազմակերպմանն աջակցելու վերաբերյալ։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ հարցը ներկայում գտնվում է քննարկման փուլում, և ակնկալվում է, որ հայկական կողմը մոտ ժամանակներս հստակ դիրքորոշում կներկայացնի։
Սահակյանը նաև ընդգծել է, որ նման այցի իրականացումը առանց պետական աջակցության գործնականում հնարավոր չէ։ Խոսքը միայն Բաքու մեկնելու կազմակերպչական հարցերի մասին չէ․ անհրաժեշտ է նաև ապահովել փակ հաստատություն մուտք գործելու և այնտեղ պահվող հայ գերիներին անձնական իրեր փոխանցելու հնարավորությունը։
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ պետական աջակցության հարցում հստակ դիրքորոշման ձևավորումը կարևոր նշանակություն ունի նախատեսվող նախաձեռնության հետագա ընթացքի համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր