Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Խոսում են Եվրոպայի մասին, բայց խորացնում են բռնապետությունը

Խոսում են Եվրոպայի մասին, բայց խորացնում են բռնապետությունը

Tue, 08 Sep 2026 13:16:09 +0400


ՀՀ իշխանությունների հայտարարած եվրոպական ուղղության շուրջ իրական և պաշտոնական գործընթացներ չեն իրականացվում, քանի որ նման դեպքում եվրոպական կառույցները ստիպված կլինեին արձագանքել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը, կարծես, ձեռնտու է թե՛ Հայաստանի իշխանություններին, թե՛ Եվրոպական միությանը, քանի որ պաշտոնական գործընթացների բացակայությունը հնարավորություն է տալիս եվրոպական կառույցներին չանդրադառնալ երկրում առկա խնդիրներին։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ իշխանությունները հրապարակային և քարոզչական մակարդակում խոսում են Եվրոպային մոտենալու մասին, սակայն իրականում երկրում, ըստ նրա, ավելի են խորանում բռնապետական դրսևորումները։

Քոչարյանը նշել է, որ եթե Հայաստանի որևէ այլ ղեկավար նմանատիպ հայտարարություններով պահանջեր մարդկանց ազատազրկել, ունեզրկել կամ նման հարցադրումներ հնչեցներ, եվրոպական կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները, նրա համոզմամբ, անհապաղ և կոշտ արձագանք կտային։ Սակայն գործող իրավիճակում, ինչպես ընդգծել է պատգամավորը, այդ կառույցների կողմից որևէ նկատելի արձագանք չի հնչում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մխիթարյանը ևս մեկ պատմական սահման հատեց Եվրոպայում

Մխիթարյանը ևս մեկ պատմական սահման հատեց Եվրոպայում Wed, 09 Sep 2026 11:30:17 +0400 Հենրիխ Մխիթարյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով