Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Վիրավորել են մահացած դերասանուհուն․ նրա սիրեցյալը կռիվ է սարքել

Վիրավորել են մահացած դերասանուհուն․ նրա սիրեցյալը կռիվ է սարքել

Tue, 15 Sep 2026 19:30:59 +0400


Միացյալ Նահանգների Հարավային Կարոլինա նահանգում ձերբակալել են վերջերս մահացած հայտնի ամերիկացի դերասանուհի Հայդեն Պանեթյերիի սիրեցյալին՝ Բրայան Հիքերսոնին եւ նրա եղբորը՝ Զաքին։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Ականատեսները ասում են, որ Հիքերսոն եղբայրները կռիվ են սարքել՝ լսելով մեղադրանքներ՝ ուղղված դերասանուհուն։ Հրապարակվել են կադրեր, թե ինչպես է Բրայանը շուռ տվել գինետնային աթոռը։ Ոստիկանները երկուսին էլ ձերբակալել են։ Բրայանին հետո ազատ են արձակել։ Զաքին ներկայացրել են մեղադրանք՝ հանրային կարգը խախտելու վերաբերյալ։ Զաք Հիքերսոնը ավելի ուշ կարողացել է կապի դուրս գալ TMZ-ի հետ եւ մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ Պանեթյերին մահացել էր օգոստոսի 16-ին։ Բրայանն էր հայտնաբերել դերասանուհու դիակը եւ ոստիկանություն կանչել։ Հուղարկավորությունից հետո, դերասանուհու մայրը հայտարարել էր, որ հակակրանք ունի Բրայանի հանդեպ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բլոգերին մահացած են գտել

Բլոգերին մահացած են գտել Fri, 28 Aug 2026 16:00:10 +0400 Աբխազիայից բլոգեր Դաուր Բուավան, որը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով