Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

ԱՄՆ-ում Թրամփին պաշտոնանկ անելու բանաձև է ներկայացվել

ԱՄՆ-ում Թրամփին պաշտոնանկ անելու բանաձև է ներկայացվել

Wed, 16 Sep 2026 11:00:30 +0400


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չի աջակցել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու կոչ անող բանաձևը։

Թրամփի կուսակից հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի 232 անդամ քվեարկել է փաստաթղթի քննարկումը դադարեցնելու օգտին։ Կոնգրեսի ստորին պալատի 147 անդամ դեմ է քվեարկել։ Հետևաբար, բանաձևը մերժվել է։

Թրամփի իմպիչմենտի կոչ անող բանաձևը Կոնգրեսում ներկայացվել է օգոստոսի 24-ին ԱՄՆ ներկայացուցիչ Ալ Գրինի (դեմոկրատ, Տեխաս) կողմից։ Նա մեղադրում է նախագահին իշխանության չարաշահման մեջ՝ կապված ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) գործողությունների հետ։

2025 թվականի հունվարին ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մինչև իր պաշտոնը ստանձնելը մոտ 25 միլիոն մարդ անօրինական կերպով մուտք է գործել երկիր։ Ամերիկայի նախագահը բազմիցս պաշտպանել է ավելի խիստ ներգաղթային քաղաքականությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լուկաշենկոն՝ Թրամփի հետ հանդիպման մասին

Լուկաշենկոն՝ Թրամփի հետ հանդիպման մասին Fri, 11 Sep 2026 17:30:17 +0400 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով