Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

Չեմ պատկերացնում՝ 6 ամսվա բյուջեն կես ժամում քննարկել

Չեմ պատկերացնում՝ 6 ամսվա բյուջեն կես ժամում քննարկել

Wed, 16 Sep 2026 13:56:15 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն ԱԺ ամբիոնից անդրադարձել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քննարկումներին։

Նրա խոսքով՝ նիստը սովորականից երկար է տևել՝ ավելի քան երեք ժամ, ինչը, ըստ Մանուկյանի, պայմանավորված է եղել քննարկվող հարցերի ծավալով։ Նա նշել է, որ դժվար է պատկերացնել՝ ինչպես կարելի է Հայաստանի վեցամսյա բյուջեի կատարողականը քննարկել ընդամենը կես ժամում։

Մանուկյանի պնդմամբ՝ քննարկման երկար ընթացքը դժգոհություն է առաջացրել իշխանական պատգամավորների շրջանում։ Նրա խոսքով՝ ՔՊ-ական պատգամավորները դժգոհել են, որ ստիպված են երկար ժամանակ լսել բարձրացված հարցերը և մասնակցել մանրամասն քննարկումների։

Պատգամավորը նշել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը այլ աշխատանքային մշակույթ է որդեգրել և իշխանական պատգամավորներին կոչ է արել դրան համակերպվել։

Մանուկյանի խոսքով՝ իշխանական պատգամավորները հիմնականում ցանկանում էին ներկայացնել տնտեսական աճի, նախատեսվածից ավելի բարձր եկամուտների հավաքագրման և նախատեսվածից պակաս ծախսերի մասին դրական ցուցանիշները։

Միաժամանակ, ըստ նրա, «Ուժեղ Հայաստան»-ի բարձրացրած հարցերի արդյունքում քննարկվել են նաև Հայաստանի արտաքին առևտրի վերաբերյալ տվյալները։ Մանուկյանը հայտարարել է, որ առաջին կիսամյակի ցուցանիշներով Հայաստանի առևտրային հաշվեկշիռը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վատթարացել է 20 տոկոսով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքուն և Անկարան քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Բաքուն և Անկարան քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը Tue, 15 Sep 2026 14:51:51 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով