Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի

Wed, 16 Sep 2026 19:15:03 +0400


Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Promise Institute for Human Rights-ը սեպտեմբերի 24-ին կազմակերպելու է հանդիպում Ադրբեջանում պահվող հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։

«Ադրբեջանական գործերն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայ քաղաքացիական ղեկավարության դեմ. հայացք ներսից» խորագրով քննարկմանը Սիրնաուշ Սահակյանը կներկայացնի Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող քրեական դատավարությունների իրավական վերլուծությունը։

Սահակյանը մասնավորապես անդրադառնալու է այն հարցին, թե արդյոք չճանաչված միավորի քաղաքացիական, քաղաքական կամ վարչական կառույցներում ներգրավվածությունը, առանց անձի կողմից կոնկրետ հանցավոր արարք կատարելու ապացույցների, կարո՞ղ է ինքնին դիտարկվել որպես հանցագործություն։

Կքննարկվեն նաև, թե արդյոք միայն չճանաչված լինելու հանգամանքը կարո՞ղ է իրավաչափորեն սովորական քաղաքացիական կամ հանրային գործունեությունը վերածել հանցավոր արարքի։ Քննարկումը կվարի Promise Institute Los Angeles-ի գործադիր տնօրեն Հադար Հարիսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մանրամասներ՝ ինչ պայմաններում են ապրում հայ գերիները Բաքվում

Մանրամասներ՝ ինչ պայմաններում են ապրում հայ գերիները Բաքվում Fri, 04 Sep 2026 12:22:03 +0400 Բաքվում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով