Վարչապետը ուզում է իր և իր նազիր-վեզիրների աշխատավարձները ավելացնել՝ ի հաշիվ մեռնողների թաղման նպաստների
Sun, 20 Sep 2026 13:45:34 +0400

Թաղման նպաստը կազմում է 200.000 ՀՀ դրամ։ Տարեկան Հայաստանում մահանում է 20-25.000.մարդ։ Թաղման նպաստը տրամադրում են կենսաթոշակառուներին և սոցիալական հատուկ խմբերում հաշվառվածներին։ Եթե մենք պայմանական վերցնենք 20.000-ը որպես թաղման նպաստ ստացող, ապա այդ գումարը տարեկան կազմում է 4 միլիարդ դրամ, իսկ եթե դա բաժանենք կես միլիոն թոշակառուների միջև, ապա որպես ինդեքսավորման-փոխհատուցման գումար, կստացվի տարեկան 8.000 դրամ, ամսական՝ 666.666 դրամ։ Չէ՛, սա դավադրապաշտական կամ խորհրդանշական-սատանայական թվերի հետ կապ չունի կամ ունի, որտեղ ներգրավված է նաև Աշխատանքի և բարեկեցության, իսկ իրականում Թշվառների և ունեզրկման նախարար Արսեն Լամբորջինին։ Խնդիրն այն է, որ վարչապետը ուզում է իր և իր նազիր-վեզիրների աշխատավարձները ավելացնի ի հաշիվ գալիք մեռնողների թաղման նպաստների։ Ապագա կա, կա ապագա, միայն ՔՊ-ական էլիտայի համար։
Հ.Գ. Կառավարությունը հստակ քաղաքացիներին ուղերձ է հղում մի մեռեք, որովհետև Ձեր հուղարկավորության ծախսերն այլևս մենք չենք հոգալու։
Արեջ Սավգուլյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր