Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Եվրոպայում շատերը չեն ճանաչում իրենց քաղաքական ղեկավարներին

Եվրոպայում շատերը չեն ճանաչում իրենց քաղաքական ղեկավարներին

Sun, 20 Sep 2026 16:30:40 +0400


Եվրամիության քաղաքացիների զգալի մասը պատկերացում անգամ չունեն, թե ովքեր են ղեկավարում Եվրամիությունը կամ Միության ղեկավար մարմինները, օրինակ՝ Եվրահանձնաժողովը։ Այս մասին գրում է Politico պարբերականը։ Համաձայն անցկացված սոցհարցման տվյալների, Ֆրանսիայում հարցվածների 20 տոկոսը հայտարարել է, թե չգիտի, թե ով է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։Վերջինս զբաղեցնում է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը, այսինքն՝ հանդիսանում է ԵՄ գործադիր իշխանության ղեկավարը, այսպես ասած։ Իսպանիայում այդ ցուցանիշը կազմում է հարցվածների 10 տոկոսը, Գերմանիայում՝ 5 տոկոսը։ Պարբերականը նկատում է, որ ըստ էության, կարելի է ֆիքսել, որ ԵՀ նախագահը չի կարողացել գրավել հասարակության համակրանքը։ Սոցհարցումները նաեւ պարզել են, որ քչերն են ԵՄ-ում, որ հետեւում են նրա ուղիղ-եթերային ելույթներին։ Մասնագետները նշում են, որ ֆոն դեր Լեյենը եվրոպական հանրության մեջ նույն խնդիրներին է բախվում, ինչին որ բախվել են այն բոլոր առաջնորդները եվրոպական ցամաքում, որոնք արդեն պարտվել են ընտրություններում եւ հայտնվել լուսանցքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը գլխացավանքի մեջ է․․․

Փաշինյանը գլխացավանքի մեջ է․․․ Wed, 28 Oct 2026 13:45:17 +0400 ՏԻՄ ընտրություններում այնպիսի տոկոսներ են …