Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել

Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել

Sun, 20 Sep 2026 20:45:10 +0400


Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում: Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Օլիմպիադայի 5-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Պերուի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և Անահիտ Մկրտչյանը։ Կանանց միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի և գրոսմայստեր Էլինա Դանիելյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտել է հանդիպումը օլիմպիադայում չորրորդ վարկանիշ ունեցող Չինաստանի հավաքականի հետ։ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի 17-րդ չեմպիոն Դին Լիրենի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Վեյ Իի, Շանթ Սարգսյանը՝ Յույ Յանյիի, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Կոնգ Սյանժուեյի հետ։

5 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը ունի 4.5 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 4 թիմային միավոր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետք է մինչև 2031-ը ստորագրել խաղաղության համաձայնագիրը

Պետք է մինչև 2031-ը ստորագրել խաղաղության համաձայնագիրը Thu, 15 Oct 2026 11:38:40 +0400 Հայաստանի և …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով