Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Լուսին կուղարկվեն միանգամից երեք լուսնագնացներ

Լուսին կուղարկվեն միանգամից երեք լուսնագնացներ

Mon, 21 Sep 2026 17:30:46 +0400


Այս տարվա վերջին NASA-ն կիրականացնի վերջին տարիների համար եզակի ռոբոտացված տիեզերական առաքելության ուղարկում։ IFLScience-ի հաղորդման համաձայն, CADRE նախագծի իրականացման շրջանակում դեպի Լուսին կուղարկվի միանգամից երեք ինքնավար լուսնագնաց, որոնք աշխատելու են որպես մեկ միասնական թիմ՝ առանց մեր մոլորակից օպերատորի կառավարման։ Յուրաքանչյուր լուսագնացը մոտավորապես ընտանի կենդանիների տեղափոխման համար նախատեսված ճամփորդական պայուսակի չափ է։ Ունի արեւային էներգիայի մարտկոցներ, տեսախցիկներ, գեոռադար եւ արհեստական բանականության համակարգ, որը թույլ է տալիս տեղանքում ինքնուրույն կողմնորոշվել։

Լուսին հասնելով՝ նրանց Ռայներ Գամմայի լուսնային տեղամասում կիրականացնեն լուսնային մակերեւութային տեղանքի եռաչափ քարտեզագրում։ Կուսումնասիրեն նաեւ այն, թե ինչ է կտարվում լուսնային գունտի տակ։ Հիմնական նորարարությունը ոչ թե լուսնագնացներն են, այլ դրանց աշխատանքի սկզբունքը։ Մեր մոլորակից միայն ընդհանուր առաջադրանքն է տրվելու, իսկ դրա կատարման ողջ ընթացը սարքերն անելու են ինքնուրույն ինքնավար կերպով։ Սա է այն նորարարությունը, որ ունենալու է առաքելությունը, որի աշխատանքի ավտոնոմությունը իրականացվելու է ԱԲ օգնությամբ, ասված է հոդվածում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԵՄ ընդլայնման հարցերով միանգամից 4 կոնֆերանս տեղի կունենա

ԵՄ ընդլայնման հարցերով միանգամից 4 կոնֆերանս տեղի կունենա Tue, 14 Jul 2026 20:00:23 +0400 Եվրամիությունն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով