Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

Պատրաստ են Իրանի հետ բանակցություններին․ Մարկո Ռուբիո

Պատրաստ են Իրանի հետ բանակցություններին․ Մարկո Ռուբիո

Tue, 22 Sep 2026 22:00:11 +0400


Միացյալ Նահանգները պատրաստ է իրանական պատվիրակության հետ բանակցություններ վարել ՄԱԿ 81-րդ Գլխավոր Ասամբլեայի շրջանակում։ Սակայն հանդիպում դեռ պլանավորված չէ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ըստ նրա, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանցիների հետ պատրաստ է հանդիպել՝ առանց հանդիպման վայրի խտրության։ Թրամփի համար, ըստ Ռուբիոյի, կարեւոր են ոչ թե պայմանականությունները, այլ խնդիրները կարգավորելու համար՝ մարդկանց հետ հաղորդակցվելը։ Ռուբիոն շեշտել է, թե դա չի նշանակում, թե Միացյալ Նահանգները համաձայնելու է իրանական նախապայմաններին, սակայն վերստին ընդգծել է, որ Վաշինգտոնը բաց է բանակցությունների համար, հատկապես եթե կա հեռանկար, որ խնդիրները կարող են կարգավորվել դրականորեն։ Ռուբիոն նորից շեշտել է, որ Իրանը երբեք եւ ոչ մի դեպքում չպետք է ունենա միջուկային զենք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվան և Կիևը պատրաստ են․ նոր շրջադարձ

Մոսկվան և Կիևը պատրաստ են․ նոր շրջադարձ Tue, 08 Sep 2026 10:30:11 +0400 Կիևը ցանկանում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով