Հայտնի ֆիլմում պատկերված տունը հանվել է վաճառքի
Sun, 27 Sep 2026 23:30:16 +0400

«Նոթինգ Հիլլ» հայտնի ֆիլմում պատկերված տունը, որը գտնվում է Լոնդոնի համանուն թաղամասում, հանվել է վաճառքի։ Գինը կազմում է 7,95 միլիոն ֆունտ։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ տունը պատկանել է ֆիլմի սցենարիստ Ռիչարդ Քյորթեսին։ Վերջինս այն վաճառել է կինոնկարի էկրան բարձրանալուց կարճ ժամանակ անց։ Վերջին անգամ տան հետ առք ու վաճառքի գործարք արվել է 2014 թվականին։ Տունը գնել է ոմն Նիլ Հաթչինսոն՝ 4,575 միլիոն ֆունտ արժեքով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր