Հակառուսական սանկցիաներն ընդլայնվել են
Tue, 29 Sep 2026 19:00:08 +0400

Եվրամիության Խորհուրդը հաստատել է 10 ֆիզիկական եւ 17 իրավաբանական անձանց Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիոն ցանկում ներառումը։ Համաձայն Բրյուսելի, սանկցիոն ցանկում ընդգրկվածները կապ ունեն ռուսական հսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներից երեխաներին դեպի Ռուսաստան անօրինական տեղափոխման հետ։ Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի Մամուլի ծառայությունը։
Սանկցիաները տարածվել են նաեւ նրանց վրա, ովքեր մասնակցում են երեխաների հարկադիր ասիմիլյացիային, գաղափարական ներազդմանն ու ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Սանկցոն ցանկում են Մոսկվայի Տուրիզմի կոմիտեն, երկու ռուսական ընկերություններ մանկական հանգստի, տուրիզմի եւ ժամանցի ոլորտից, ինչպես նաեւ ռուսական սպորտային մանկական ճամբարներ, կենտրոններ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր