Հեռախոսի գողության մեջ մեղադրվող վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից
Tue, 29 Sep 2026 20:00:07 +0400

Հունգարիայի խորհրդարանը զրկել է վարչապետ Պետեր Մադյարին անձեռնմխելիությունից։ Վերջինս, հիշեցնենք, որ մեղադրվում է բջջային հեռախոսի գողության մեջ։ Ձայների մեծամասնությամբ՝ խորհրդարանը բավարարել է դատախազության՝ Մադյարին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը։ Այժմ արդեն նրա դեմ կհարուցվի քրգործ։ Դատախազության ներկայացրած միջնորդությանը կողմ է քվեարկել 139 պատգամավոր։
Ուշագրավ է այն, որ իշխող «Տիսա» կուսակցության պատգամավորներն են հատկապես կողմ եղել, որ Մադյարը զրկվի անձեռնմխելիությունից։ Քվեարկությանը նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցության պատգամավորները չեն ներկայացել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր