Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել

Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել

Wed, 30 Sep 2026 12:30:21 +0400


Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե ՆԱՏՕ-ն փորձի մեկուսացնել Կալինինգրադի մարզը։ Այս մասին հայտարարել է Իռլանդիայում ՌԴ դեսպանությունը։

Դիվանագիտական ներկայացուցչությունում պնդում են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դիտարկում է ռուսական տարածաշրջանի օդային և ծովային շրջափակման սցենարը: Այս դեպքում Մոսկվան կարող է օգտագործել իր ողջ զինանոցը, այդ թվում` միջուկային զենքը` սեփական տարածքը պաշտպանելու համար։

«Առանձին ուշադրության են արժանի Լիտվայի, Լեհաստանի և Ֆրանսիայի «Gallant Boar 2026 համատեղ զորավարժությունները, որոնք հատուկ ուղղված էին Բալթիկ ծովի ափին գտնվող ռուսական Կալինինգրադ անկլավի դեմ։ Տեղեկություն կա, որ ՆԱՏՕ-ն Կալինինգրադի և Կալինինգրադի մարզի օդային ու ծովային շրջափակում է նախապատրաստում», – նշել են դեսպանությունը։

Դիվանագիտական ներկայացուցչությունում կարծում են, որ եվրոպական շրջանակում շրջանառվող խոսակցությունները, թե իբր Ռուսաստանը մտադիր է ռազմական ներխուժում սկսել Եվրոպա, որոշակի նպատակ են հետապնդում՝ հիմնավորել պաշտպանության, Եվրոպայի ընդհանուր ռազմականացման ավելի բարձր ծախսերը, ինչպես նաև նպաստել Կիևի ռեժիմին հետագա ֆինանսական, ռազմական և քաղաքական օգնությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպական հանրությունը չի կարող պարզապես դիտորդ մնալ․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպական հանրությունը չի կարող պարզապես դիտորդ մնալ․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում Fri, 02 Oct 2026 14:59:39 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով