Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկի գրառումը

Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկի գրառումը

Wed, 30 Sep 2026 22:45:57 +0400


Երեկ երգիչ, երգահան Հայկոյի մահվան 5-րդ տարելիցն էր։ Այս առիթով նրա մայրիկը Ինստագրամի իր էջում հուզիչ գրառում է արել՝ որդուն նվիրված բանաստեղծություն հրապարակելով։

«Դու գնացել ես, բայց երգդ չի լռում,

Այն իմ սրտում է, մեղմ ու ամոքող,

Ու ամեն անգամ, երբ երգդ եմ լսում,

Թվում է՝ կողքիս ես, իմ պարգև Աստծո»,- գրել է նա։

Հայկոյի մայրիկը նշել է, որ որդու երգերն այսօր հնչում են ամենուր, իսկ իր համար դրանք դարձել են սիրո և կարոտի հետ կապված հիշողություններ։

«Երգերդ դարձան սիրո սպեղանի,

Իսկ ձայնդ՝ քաղցր հիշողություն,

Դու հիմա որքան հեռու ես ինձնից,

Այնքան էլ մոտ ես սրտիս զարկերին»,- ասված է գրառման մեջ։

Նա ընդգծել է, որ սերը ժամկետ չունի, իսկ Հայկոյի երգերը շարունակում են իր սիրտը ամոքել։

«Հեռանալով ավելի ես մոտենում,

Ու քո սերը երգերովդ ես տարածում»,- գրել է երգչի մայրիկը։

Գրառման վերջում նա որդուն ուղղված իր խոսքն է թողել․

«Մոր սերը հավերժ է՝ ծով է անափ,

Սիրում եմ քեզ, տղես, սիրում եմ անչափ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալամութի ամրոցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում․ Առաջաձորի խաչքարը պատմական նոր վկայություն է տալիս

Ալամութի ամրոցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում․ Առաջաձորի խաչքարը պատմական նոր վկայություն է տալիս Mon, 03 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով