Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Որ դաշտում է խաղալու Պալաչը

«Հրապարակ»․ Որ դաշտում է խաղալու Պալաչը

Tue, 06 Oct 2026 08:20:44 +0400


Աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանը, որը հայտնի է «Պալաչ» մականունով, երկու օր առաջ հայտարարեց դեկտեմբերի 13-ին նշանակված Աբովյան համայնքի ընտրություններում առաջադրվելու մասին։ Նա առաջադրվելու է Լեւոն Շիրինյանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությամբ (ՔԺԿ): Մեր տեղեկություններով, Հարությունյանը երկար ժամանակ կուսակցության փնտրտուքի մեջ էր, այդ ընթացքում փորձում էր տարբեր մարդկանց միջոցով ստանալ իշխանությունների «դաբրոն»։ Հավաքի նախօրեին յուրայիններին նա ասել է, որ արդեն կա սպասված լուրը՝ «դաբրոն», ու կարող են ժողովրդին հավաքել, խոսել, քարոզարշավ անել: Ըստ երեւույթին, «դաբրո» ունեցող ՔԺԿ-ն` Հարությունյանի թեկնածությամբ անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ։ ՔՊ-ի թեկնածուն, հիշեցնենք, համայնքում անհայտ Հովհաննես Աբրահամյանն է։ Պատմում են, որ Պալաչն ամեն ինչ արել է, որ ներկայացուցչական մեկնարկ լինի, հավաքին մոտ 500 մարդ է մասնակցել, շատերը դրսում են մնացել, դահլիճում տեղ չի եղել։ Ըստ որոշ լուրերի, Արթուր Հարությունյանին ու նրան առաջադրող ուժին իշխանությունը զգուշացրել է, որ ամեն ինչ պետք է արվի իրավական դաշտում, բռնի ուժ ու խուժանություն չեն հանդուրժելու։ Այդ հավաքի հաջորդ օրը Աբովյան քաղաքը նշեց 63-ամյակը։ Գործող համայնքապետ՝ ԲՀԿ-ական Էդուարդ Բաբայանը հայտարարեց, որ առաջիկայում շարունակելու է աշխատել աբովյանցիների հետ՝ ըստ էության ընդունելով նետված ձեռնոցը։ Նա առաջադրվելու է «Գործարար» կուսակցությամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ռեպրեսիվ մթնոլորտը բարենպաստ չէ ընտրությունների համար

«Հրապարակ»․ Ռեպրեսիվ մթնոլորտը բարենպաստ չէ ընտրությունների համար Thu, 01 Oct 2026 10:15:31 +0400 Կենտրոնական ընտրական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով