Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

Թրամփը համաձայնեց, որպեսզի գնդակահարեն ու սպանեն նրան․ ո՞վ է

Թրամփը համաձայնեց, որպեսզի գնդակահարեն ու սպանեն նրան․ ո՞վ է

Tue, 06 Oct 2026 10:30:33 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր համաձայնությունն է տվել, որպեսզի գնդակահարության միջոցով իրականացնեն պաղեստինյան ծագում ունեցող ամերիկացի ռազմական հոգեբույժ Նիդալ Հասանի մահապատիժը, որը 2009 թվականին Ֆորտ Հուդում կրակ էր բացել անզեն ամերիկացի զինվորների վրա՝ սպանելով 13 հոգու և վիրավորելով 32-ին։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը։

Ըստ նրա, նման խորհուրդ է տվել Պենտագոնի նախարար Փիթ Հեգսեթը։

Սա ԱՄՆ բազաներում երբևէ կատարված ամենամեծ նմանատիպ հանցագործությունն էր։ Հասանը մի քանի անգամ վիրավորվել է 2009 թվականի նոյեմբերին ձերբակալության ժամանակ, ինչի հետևանքով նա կաթվածահար է եղել գոտկատեղից ներքև։

2013 թվականի օգոստոսին ատենակալների խորհուրդը միաձայն նրան մահապատժի է դատապարտել։

Զինվորական պաշտպանվել է ինքնուրույնաբար և ոչ մի փորձ չի արել ապացուցել իր անմեղությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բակո Սահակյանին շուտափույթ ազատություն, որպեսզի արդարությունը հաղթանակի. Բագրատ Սրբազան

Բակո Սահակյանին շուտափույթ ազատություն, որպեսզի արդարությունը հաղթանակի. Բագրատ Սրբազան Sun, 30 Aug 2026 18:05:02 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով