Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Կրկին «փակուղի»․ Թրամփը մտածում է Իրանին նոր հարվածներ հասցնելու մասին

Կրկին «փակուղի»․ Թրամփը մտածում է Իրանին նոր հարվածներ հասցնելու մասին

Thu, 08 Oct 2026 10:30:24 +0400


Սպիտակ տունը Պենտագոնին խնդրել է նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ մշակել Իրանին հարվածելու ծրագիր, հաղորդում է The Atlantic-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի երկու պաշտոնյաների։

Հրապարակման աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ընտրություններից առաջ իջեցնել վառելիքի գները և ցույց տալ առաջընթացը Իրանի հետ հակամարտության մեջ։

Քննարկվում են հնարավոր հարվածների մասշտաբները և նպատակները։ Ծրագրերը մշակվում են ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կողմից։

Վերջին շաբաթներին Պենտագոնը նախագահին ներկայացրել է միջանկյալ ընտրություններից հետո ռազմական գործողությունները վերսկսելու մի քանի տարբերակ, այդ թվում՝ իրանական էներգետիկ օբյեկտների դեմ։

Միևնույն ժամանակ, «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը, հղում անելով բարձրաստիճան ամերիկյան աղբյուրին, հաղորդում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններում միջնորդող առանձին երկրների ջանքերը «մտել են փակուղի»։

Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ն «իրանցիներին ուղերձ է հղել, որ (երկկողմ երկխոսության մեջ) առաջընթաց չի լինի, քանի դեռ Իրանի միջուկային հնարավորությունները չեն սահմանափակվել»։ Նույն աղբյուրի համաձայն՝ «Հորմուզի նեղուցը այլևս առաջնահերթություն չէ Վաշինգտոնի համար», քանի որ Իրանը «կորցրել է դրա նկատմամբ վերահսկողությունը»։

Նա հավելել է՝ Վաշինգտոնը պահանջում է, որպեսզի Թեհրանը «խոստովանի, որ Իրանը այլևս չի զարգացնելու իր միջուկային հնարավորությունները»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի դեմ պատերազմը կավարտվի շատ շուտով․ Դոնալդ Թրամփ

Իրանի դեմ պատերազմը կավարտվի շատ շուտով․ Դոնալդ Թրամփ Thu, 08 Oct 2026 23:45:47 +0400 Միացյալ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով