Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Ստամբուլում հայկական գերեզմանատունը պղծած անձը կալանավորվել է

Ստամբուլում հայկական գերեզմանատունը պղծած անձը կալանավորվել է

Thu, 08 Oct 2026 11:23:20 +0400


Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատան մի շարք գերեզմաններ վնասելու կասկածանքով ձերբակալված անձը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է Region Monitor-ը։

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը։ Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհրդի հաղորդմամբ՝ անհայտ անձը մուտք էր գործել գերեզմանատան տարածք և վնասել 6 գերեզման։

Դեպքից հետո թաղային խորհուրդը դիմել է իրավապահ մարմիններին, իսկ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։ Ոստիկանության իրականացրած քննության արդյունքում կասկածյալը նույնականացվել էր։ Մ.Ք. սկզբնատառերով անձը հուլիսի 9-ին ձերբակալվել էր։

Վանդալիզմի դեպքին արձագանքել էր նաև Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը՝ դատապարտելով հայկական համայնքի սրբազան արժեքների և հանգուցյալների հավերժական հանգստավայրերի նկատմամբ իրականացված վանդալիզմը։

«Պատրիարքական Աթոռը դատապարտում է մեր համայնքի սրբազան արժեքների և հավերժական հանգստավայրերի դեմ գործված այս անարգ հարձակումը»,- ասվում էր հայտարարությունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆրանսիան չգիտի՝ իր ունեցած կոնյակը որտեղ վաճառի, պիտի հայկականը գնի՞

Ֆրանսիան չգիտի՝ իր ունեցած կոնյակը որտեղ վաճառի, պիտի հայկականը գնի՞ Fri, 02 Oct 2026 14:36:50 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով