Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Ինչպես է ակտիվ աշխատանքից ժամանակավոր հրաժարվելը նպաստում մարդու հոգեկան վիճակի կայունությանը

Ինչպես է ակտիվ աշխատանքից ժամանակավոր հրաժարվելը նպաստում մարդու հոգեկան վիճակի կայունությանը

Sun, 11 Oct 2026 23:30:17 +0400


Աշխատանքային ոչ երկարատեւ ընդմիջումները եւ ակտիվ աշխատանքից ժամանակավոր հրաժարվելը կարող է դրականորեն ազդել մարդու հոգեկան վիճակի կայունության եւ առողջության վրա։ Այս մասին հայտարարել է ռուս հոգեթերապեւտ Իրինա Կրաշկինան։ «Կարիք չկա, որ մարդու գլխուղեղը ողջ օրն աշխատի նույն ծանրաբեռնվածությամբ։ Երբ մենք ժամանակ առ ժամանակ ծանրաբեռնված աշխատանքից անցում են կատարում ավելի ազատ ռեժիմի, մարդու հոգեկան աշխարհը հնարավորություն է ունենում հանգստանալու, իսկ գլխուղեղը՝ մշակելու օրվա ընթացքում ստացած ինֆորմացիան եւ զտելու, վերականգնելով ուշադրությունն ու նվազեցնելու լարվածության մակարդակը»,- ասել է մասնագետը։ Պաուզաները, ըստ նրա, թույլ են տալիս օրգանիզմին վերականգնելու իր ուժերը։ Երբեմնբ հենց այդ հանգստի պահերին է, որ մարդը կարողանում է գտնել խնդիրների լուծումը, որոնք երկար ժամանակ փնտրել ու չի գտել մշտական լարվածության պահերին։ Կրաշկինան նաեւ նախազգուշացրել է, որ իր ասածը չպետք է տարածել ալարկոտության վրա, երբ մարդը գիտակցաբար չի ուզում աշխատել ու հետաձգում է անելիքները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գաղտնի տեղեկությունների արտահոսքի համար՝ աշխատակիցների են հեռացրել աշխատանքից

Գաղտնի տեղեկությունների արտահոսքի համար՝ աշխատակիցների են հեռացրել աշխատանքից Sun, 04 Oct 2026 22:30:06 +0400 OpenAI …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով