Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Տղամարդը պատշգամպից ընկել ու մահացել է

Տղամարդը պատշգամպից ընկել ու մահացել է

Mon, 12 Oct 2026 22:07:56 +0400


Հոկտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում «Կապան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ տանն աշխատանք կատարելիս բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության կողմից բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, ով ժամեր անց մահացել է։ Հիվանդանոցում պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 72-ամյա Լևոն Ղ․-ն է։ Կապանի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, Լևոն Ղ․-ն Սրաշեն բնակավայրի 2-րդ փողոցում գտնվող իր տան՝ երկրորդ հարկի պատշգամբում, որդու ներկայությամբ եռակցման աշխատանքներ կատարելիս աստիճանի վրա ոտքը սայթաքել է ու վայր ընկել և ստացած մարմնական վնասվածքների հետևանքով բուժաշխատողների կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում մահացել։

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը

Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը Sun, 11 Oct 2026 21:15:07 +0400 Հոկտեմբերի 12-ին՝ ժամը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով