Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Ազգային պարկի բնությունն ավերում են, իսկ էկոպարեկներն ընտրապայքարի մեջ են

Ազգային պարկի բնությունն ավերում են, իսկ էկոպարեկներն ընտրապայքարի մեջ են

Tue, 13 Oct 2026 20:45:16 +0400


Ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Բաղդասարյանը տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, որ կվադրացիկլերը, «Բագի» -ները քշում են բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Դիլիջանի ազգային պարկի անտառներում, քշում ծառերի վրա, ավերելով բուսականությունը, հողի շերտը։

Իսկ Դիլիջանի ազգային պարկի պահպանությանը կոչված, սակայն այդ գործում թերացած պաշտոնյաներն քաղաքական գործընթացների մեջ են ակտիվորեն ներգրավված. հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջան համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 40 հոգանոց ընտրացուցակի 28-րդ և 29-րդ տեղերը զբաղեցնում են էկոպարեկային ծառայության Դիլիջան տեղամասի գլխավոր էկոպարեկ Էդվարդ Զարգարյանը և «Դիլիջանի ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Ալիխանյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Արցախում իմ դրած չորս արձան կորան գնացին, որն ինձ ցավ է պատճառում

«Հրապարակ». Արցախում իմ դրած չորս արձան կորան գնացին, որն ինձ ցավ է պատճառում Wed, 04 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով