Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

Ինչ է կատարվում Կառավարության շենքի մոտ

Ինչ է կատարվում Կառավարության շենքի մոտ

Thu, 15 Oct 2026 11:19:14 +0400


Արցախահայության իրավունքների պաշտպանության և էթնիկ զտումների թեման բարձրաձայնելու պահանջով այսօր՝ հոկտեմբերի 15-ին, բողոքի ակցիա է անցկացվում ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Ակցիայի նախաձեռնողը Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն է։ Մասնակիցները պահանջում են ուշադրություն դարձնել Ադրբեջանի կողմից արցախցիների իրավունքների ոտնահարմանը՝ խնդիրը բարձրաձայնելով նաև միջազգային հարթակներում։

Բողոքի ակցիայի կարգախոսն է՝ «Չկա կենսաբազմազանության պաշտպանություն առանց մարդու իրավունքների և արդարության»։

Մասնակիցների գնահատմամբ՝ միջազգային խոշոր միջոցառումները կարող են հնարավորություն տալ բարձրաձայնելու առկա խնդիրների մասին, սակայն Հայաստանի իշխանությունները, նրանց խոսքով, այդ հնարավորությունը չեն օգտագործում արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում։

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ արցախցիները ծանր իրավիճակում են հայտնվել, իսկ հարյուր հազարավոր մարդիկ զրկվել են իրենց հայրենիքում ապրելու հնարավորությունից։ Նա նաև խոսել է քաղբանտարկյալների և բնապահպանական խնդիրների մասին՝ քննադատելով իշխանություններին միջազգային միջոցառումների կազմակերպման համատեքստում։

Ակցիան անցկացվում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի՝ COP17-ի նախաշեմին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խաղաղության հաստատումը վտանգված է , եթե դա անտեսվի

Խաղաղության հաստատումը վտանգված է , եթե դա անտեսվի Thu, 15 Oct 2026 12:08:35 +0400 Արցախցիների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով