Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Բաքուն պնդում է՝ «աննախադեպ հարձակման են ենթարկվում»

Բաքուն պնդում է՝ «աննախադեպ հարձակման են ենթարկվում»

Fri, 16 Oct 2026 13:00:06 +0400


Վերջերս Ադրբեջանը ենթարկվում է աննախադեպ մասշտաբի և համակարգված հիբրիդային հարձակումների, այդ թվում՝ կրոնական և գաղափարական սադրանքների, տեղեկատվական գործողությունների և կիբեռհարձակումների։

Այս մասին ասվում է Միլլի Մեջլիսի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ժամանակավոր հանձնաժողովի հայտարարության մեջ, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։

«Մեր տարածաշրջանում շարունակվող պատերազմների և լարվածության ֆոնին, կայունության կղզյակ բնութագրվող Ադրբեջանի Հանրապետությունը վերջերս ենթարկվում է աննախադեպ համաժամանակեցված կրոնական և գաղափարական սադրանքների, համակարգված տեղեկատվական գործողությունների և կիբեռհարձակումների», – ասվում է հայտարարության մեջ։

Հանձնաժողովը պնդում է, որ տարբեր ազատությունների պատրվակով փորձեր են արվում խաթարել ադրբեջանական ժողովրդի դարավոր ազգային, հոգևոր և բազմամշակութային արժեքները, ինչպես նաև նրանց կրոնական համոզմունքները։

Հայտարարության հեղինակների խոսքով՝ հասարակության մեջ ճշմարտության հասկացությունը քայքայելուն ուղղված ապակառուցողական գործունեության միջոցով քաղաքացիներին պարտադրվում են օտար գաղափարախոսություններ, որոնք ներկայացվում են որպես ճիշտ ուղի։

Ինչպես նշվում է փաստաթղթում, հանձնաժողովի և համապատասխան պետական ​​մարմինների համատեղ հետաքննությունները բացահայտել են, որ ազդեցության գործակալների և երկրի ներսում և արտերկրում գործող գաղտնի կազմակերպությունների միջոցով իրականացվում են հասարակական կարծիքի մանիպուլյացիայի, հասարակության մեջ բևեռացման ստեղծման և պետական ​​ինստիտուտների նկատմամբ վստահության խաթարմանն ուղղված ազդեցության գործողություններ, ինչպես նաև կիբեռհարձակումներ և ահաբեկչական ու դիվերսիոն գործողություններ կատարելու մտադրություններ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը

Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Sun, 01 Nov 2026 19:30:35 +0400 Ռուսաստանում տարբեր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով