Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել

Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել

Sun, 18 Oct 2026 17:15:36 +0400


Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ իրանական զինված ուժերը երկրի դեմ նոր ռազմական գործողության դեպքում պատրաստել են ավելի կործանարար գործողությունների ծրագիր, հաղորդում է Press TV-ն։

«Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաների կրկնվող սպառնալիքներն ու սադրիչ հռետորաբանությունը չեն փոխի տեղում առկա իրականությունը», — հայտարարել է Ռեզային։

Ըստ նրա, Իրանի նոր օպերատիվ ծրագիրը կտարբերվի այն ծրագրերից, որոնք կիրառվել էին 12-օրյա և 40-օրյա պատերազմների ընթացքում։

«Իրանի նոր օպերատիվ ծրագիրը չի հետևի այն կանոններին, որոնց նրանք սովոր են», — ընդգծել է նա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանի և Իրանի դեմ էլի պատժամիջոցներ չեղարկեց

Ռուսաստանի և Իրանի դեմ էլի պատժամիջոցներ չեղարկեց Sat, 17 Oct 2026 11:30:10 +0400 ԱՄՆ նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով