Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Իրանում պետական համակարգը գործել է նախապես մշակված հնարավոր սցենարներով

Իրանում պետական համակարգը գործել է նախապես մշակված հնարավոր սցենարներով

Mon, 19 Oct 2026 09:15:03 +0400


Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Վերջապես ժամանակ գտա դիտելու Իրանի ԱԳՆ նախարար Աբբաս Արաղչիի՝ 2 մասից բաղկացած մոտ 3-ժամանոց ծավալուն հարցազրույցն իրանցի վավերագրող Ջավադ Մոգուիին։

Ականատեսի և մասնակցի չափազանց հետաքրիր վկայություն է 40-օրյա պատերազմի սկիզբն, ընթացքը և հետագա բանակցությունների բազմաթիվ մանրամասներ հասկանալու համար։

Ուշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները։

Հենց հոգևոր առաջնոորդի կողմից հաստատված հատուկ՝ 110 կոդով նախանշված է եղել նաև նրա սպանվելու դեպքում պետական մարմինների ինքնուրույն գործողությունների ծրագիրը։

Իրանի ԱԳ նախարարը հոգևոր առաջնորդի կեցավայրին հասցված հարվածից հետո շինության ավերակներից դուրս գալով և սովորական մեքենայով հասնելով նախարարության շենք, սկզբնապես առանց պետական ու ռազմական այլ մարմինների հետ կապի առկայության, սկսել է զանգել Պարսից ծոցի արաբական երկրների իր գործընկերներին և զգուշացնել, որ եթե հարվածները հասցվել են նրանց երկրների տարածքի ԱՄՆ-ի ռազմակայաններից, ապա դրանք իրանական պատասխան հարվածների թիրախ են դառնալու, քանի որ հարվածները նախօրոք ծրագրված են եղել։

Շատերն են խոսում իրանական ԶՈւ-երի տարբեր ստորաբաժանումների ինքնավար, այսպես կոչված, «մոզաիկական կառավարման» մասին, մինչդեռ պետական համակարգը ևս գործել է հենց նույն սկզբունքով՝ նախապես մշակած լինելով հնարավոր սցենարները և դրանց արձագանքները»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը Իրանի դեմ

Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը Իրանի դեմ Mon, 19 Oct 2026 09:30:03 +0400 Իրանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով