Նիկոլ Փաշինյանին 25 հազար եվրո գումար են նվիրել
Mon, 19 Oct 2026 11:23:13 +0400

Վիսաբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսենյան խաղաղության մրցանակ։ Պարզվում է որ բացի բւն մրցանակը Փաշինյանին շնորհվել է նաեւ գումարային մրցանակ, որը նրան փոխանցվել է հոկտեմբերի 2-ին։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։ Փաշինյանին փոխանցվել է 25 հազար եվրո, որը կազմում է 10 մլն 122 հազար դրամ։
Հիշեցնենք, որ Հեսսենյան խաղաղության մրցանակը հիմնադրվել է 1993 թ-ի հոկտեմբերի 16-ին Գերմանիայի Հեսենի երկրամասի նախկին վարչապետ Ալբերտ Օսվալդի եւ նրա հիմնադրամի կողմից։ Այն շնորհվում է ազգերի միջեւ փոխըմբռնման եւ խաղաղության խթանման գործում ակնառու ծառայություններ մատուցած անձանց։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր