Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Դատախազությունը չի՞ հաշտվում Չալաբյանի ազատության հետ. վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորելու պահանջը

Դատախազությունը չի՞ հաշտվում Չալաբյանի ազատության հետ. վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորելու պահանջը

Wed, 21 Oct 2026 07:56:51 +0400


Դեռ օգոստոսի 21-ին կայացած առաջին դատական նիստի ժամանակ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը վերացրել էր Ավետիք Չալաբյանի խափանման միջոցն ամբողջությամբ՝ հանելով նրա նկատմամբ սահմանված բոլոր սահմանափակումները։ Սակայն դատախազությունը բողոքարկել էր որոշումը՝ վերաքննիչ դատարանից պահանջելով Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ երեք ամիս ժամկետով։

Մեր տեղեկություններով՝ Վերաքննիչ Քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը մերժել է դատախազության բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հետաքրքիր է՝ իրավապահներն այս որոշմամբ կբավարարվե՞ն, թե՞ քաղաքական գործիչներին կալանավորելու հարցն արդեն թասիբի հարց է դարձել, և դատախազությունը կրկին կբողոքարկի դատարանի որոշումը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր Tue, 20 Oct 2026 17:41:52 +0400 Ակբա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով