Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին

«Հրապարակ»․ Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին

Wed, 21 Oct 2026 08:05:10 +0400


Մեր տեղեկություններով, նախօրեին ձերբակալել, ապա կալանավորել են Շենգավիթի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի օգնական Կարեն Հակոբյանին, որը նախկինում Մալաթիայի աշխատակազմի ղեկավարն էր: Ամիսներ առաջ Մխիթարյանը տեղափոխվեց Շենգավիթ, նրան հետը տարավ՝ որպես օգնական: Մեր տեղեկություններով, աշխատակազմի ղեկավար Հակոբյանն իրականացրել է թաղապետարանի կրթության վարչության գնումների մրցույթների կուրացիան եւ ինչ-ինչ խախտումներ թույլ տվել։ Մոտ մեկ ամիս առաջ էլ նյութեր հրապարակվեցին Մալաթիայի կրթության բաժնի պետ Լիանա Դավթյանի եւ Ռոմիկ Մխիթարյանին փոխարինած Սաշա Կատվալյանի լարված հարաբերությունների մասին: Հակոբյանն ու Դավթյանը միասին են աշխատել, եւ չի բացառվում, որ Հակոբյանի գործով հասնեն նաեւ Դավթյանին։ Վարույթն իրականացնող մարմնից մեզ փոխանցեցին. «Կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձ եւ ղեկավարի օգնականը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ասում էին՝ դատարանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, հիմա ուրախացել են

«Հրապարակ»․ Ասում էին՝ դատարանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, հիմա ուրախացել են Sat, 24 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով