Թրամփը խոստանում է՝ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի
Wed, 21 Oct 2026 10:00:28 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև ամեն ինչ շատ լավ է ընթանում:
«Իրանի հետ ամեն ինչ շատ լավ է ընթանում»,- ասել է նա լրագրողներին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Ամերիկան պետք է վերջնական որոշում կայացնի:
«Մենք պարզապես պետք է վերջնական որոշում կայացնենք, թե ինչ ճանապարհով ենք ցանկանում հաղթել: Ցանկանում ենք հաղթել լա՞վ, թե՞ վատ ձևով»,– հայտարարել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իրենք չեն հարձակվելու Իրանի վրա մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնք կկայանան նոյեմբերին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր